Ինչպես հայտնել էինք, Պերուի խորհրդարանը չորեքշաբթի նախագահ Պեդրո Կաստիլյոյին իմպիչմենթ էր հայտարարել: Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ այսօր արդեն նա կալանավորվել է: Կաստիլյոյի դեմ քրեական գործ է հարուցվել՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պետական հեղաշրջման փորձ կատարելու համար։ Առաջին անգամ Պերուի նախագահ է դարձել կին՝ 60-ամյա Դինա Բոլուարտեն, ով մինչ այդ զբաղեցնում էր փոխնախագահի պաշտոնը: |