ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Իրանը Հայաստանին հակատանկային հրթիռային համակարգեր և հրթիռներ չի փոխանցել․ ՀՀ ՊՆ
14:06, 08.12.2022 | mamul.am
5280 | 0

Տեղեկությունը, թե Իրանը Հայաստանին է փոխանցել հակատանկային հրթիռային համակարգեր և 600 հրթիռ, իրականությանը չի համապատասխանում, «Ազատության» հարցին ի պատասխան, ասել է Պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը։

Երեկ ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով իրենց հավաստի աղբյուրները, գրել էին, թե «Իրանի ու Հայաստանի ռազմական համագործակցության ավելի ու ավելի ցնցող մանրամասներ են հայտնի դառնում»՝ մանրամասնելով, թե «ըստ հավաստի աղբյուրների՝ հոկտեմբերի վերջին, Իրանը, գաղտնի, իրանական արտադրության 600 հրթիռ է ուղարկել Հայաստան»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր