Այսօր՝ դեկտեմբերի 8-ին, Իրանում մահապատժի են ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին, հայտնում է Tasnim գործակալությունը։ Իրանի գերագույն դատարանի վճռում նշվում է, որ նա փողոց է փակել և դանակով հարվածել ու վիրավորել իրավապահ մարմնի աշխատակցին։ Ավելի վաղ Իրանի դատարանը մահապատժի էր դատապարտել բողոքի ակցիայի հինգ մասնակցի՝ կապված բարքերի ոստիկանության աշխատակցի մահվան հետ: |