ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու». Արմեն Գրիգորյան
15:30, 08.12.2022 | mamul.am
2281 | 0

«Դեռևս վերջնական որոշում չկա` խաղաղության պայմանագրո՞վ է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծվելու, թե՞ առանձին միջազգային մեխանիզմ է ստեղծվելու։ Վաշինգթոնյան հանդիպումից հետո իմ ու Ադրբեջանի նախագահի օգնականի միջև համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը: Մինչև այս պահը այդ մեխանիզմի մասին հստակություն չկա։ Երևանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը, որ քննարկում տեղի ունենա ԼՂ-ի ու Ադրբեջանի միջև իրավունքների ու անվտանգության վերաբերյալ»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ խոսելով խաղաղության պայմանագրի նախագծի և ԼՂ հիմնահարցի շուրջ ընթացող բանակցություններից։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր