ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրատվամիջոցներին հայտնել է դեկտեմբերի 9-ին Բիշքեկում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ սպասվող հանդիպման մասին, գրում է РИА Новости-ն: Ավելի վաղ հայտնել էինք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը տեղի է ունենալու Ղրղզստանի մայրաքաղաքում: «Գագաթնաժողովի շրջանակում նախատեսվում է մեկ երկկողմանի հանդիպում` զրույց Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ»,- ասել է Ուշակովը։ |