ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը գրում է. «Հարկ եմ համարում տեղեկացնել, որ ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Եվ մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին։ |