Կանադացի հայտնի երգչուհի Սելին Դիոնը չեղյալ է հայտարարել հաջորդ տարի համերգները Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում՝ մկանային կաշկանդվածության համախտանիշի պատճառով: Սա հազվադեպ նյարդաբանական հիվանդության է, որն առաջացնում է զարգացող մկանային կոշտություն և սպազմ: Այս մասին Դիոնը հայտնել է Instagram-ի իր էջում։ Դիոնը նշել է, որ սինդրոմի պատճառով դժվարանում է քայլել և երգել, ուստի հաջորդ տարի Մեծ Բրիտանիայում և Եվրոպայում նախատեսված համերգները պետք է չեղարկվեն: |