ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+3 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
Օդեսայում և Խերսոնում պայթյուններ են որոտացել
21:42, 08.12.2022 | mamul.am
3343 | 0

Ականատեսները հայտնում են Օդեսայում և Խերսոնում պայթյունների մասին, գրում է Politika strany թելեգրամ-ալիքը։

Դեկտեմբերի 9-ին օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի չորս շրջաններում՝ Դնեպրոպետրովսկում, Պոլտավայում, Խարկովում, Կիրովոգրադում:

Ավելի վաղ հաղորդվել էր Կիևում և Օդեսայի մարզում արտակարգ հոսանքազրկումների մասին։ Ուկրաինական DTEK էներգետիկ ընկերությունը պարզաբանել է, որ միջոցը հարկադիր է, այն անհրաժեշտ է էներգետիկ համակարգը հավասարակշռելու և սարքավորումների վթարները կանխելու համար։

DTEK-ը նաև ավելացրել է, որ Օդեսայի մարզում էլեկտրաէներգիայի անջատման ժամանակացույցերը դեռ ուժի մեջ չեն։

Հոկտեմբերի 10-ից ռուսական բանակը հրթիռային հարվածներ է հասցնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ հրթիռային հարձակումները պատասխանն էին Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունին։ Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները կատարվել են բարձր ճշգրտության զենքի օգնությամբ։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր