ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Անհայտ է մնում սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը
21:54, 08.12.2022 | mamul.am
2203 | 0

Ավարտվել է նոյեմբերի 28-ին հայկական կողմին վերադարձված՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ իրականացված ռազմական ագրեսիայի ընթացքում զոհված 13 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը:

«Մեր հերոս նահատակների աճյունները, բոլորը փոխանցվել են հարազատներին։

Ռազմական այդ ագրեսիայի փաստի առթիվ ՀՀ ՔԿ ԶՔ գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակներում նախաքննությունը շարունակվում է։ Դատաբժշկական փորձաքննությունը դեռևս ընթացքի մեջ է։

Այս պահին արդեն կարող ենք հստակ նշել, որ անհայտ է մնում 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ի մարտական գործողություններին մասնակցած ՀՀ ԶՈՒ 3 զինծառայողների գտնվելու վայրը։ Հավերժ հիշատակ մեր քաջորդիներին»,- գրել է Աբրահամյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր