ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
ԵՄ-ն չի ճանաչի Ուկրաինայի բռնազավթված շրջաններում, Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը
22:00, 08.12.2022 | mamul.am
2160 | 0

ԵՄ խորհուրդը հաստատել է Ուկրաինայի բռնազավթված տարածքներում, ինչպես նաև Աբխազիայում և Հարավային Օսիայում տրված ռուսական անձնագրերը չճանաչելու մասին որոշումը։ Այս մասին ասվում է հինգշաբթի օրը ԵՄ խորհրդի տարածած հաղորդագրության մեջ։ «Խորհուրդն այսօր հաստատել է Ուկրաինայում և Վրաստանում տրված ռուսական ճամփորդական փաստաթղթերը (անձնագրեր-խմբ.) չճանաչելու մասին որոշումը»,- ասվում է հրատարակության մեջ։ Կազմակերպությունը պարզաբանում է, որ որոշումը կայացվել է «ԴԺՀ»-ի, «ԼԺՀ»-ի, Զապորոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին Ռուսաստանի Դաշնության կողմից արտասահմանյան անձնագրեր տրամադրելու կապակցությամբ։ «Դա վերաբերում է նաև Ռուսաստանի կողմից վրացական տարածքների՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության ճանաչմանը»,- ասվում է փաստաթղթում։ Դրանում ընդգծվում է, որ «այդ տարածքներում տրված ռուսական անձնագրերը օրինական չեն ճանաչվի վիզա ստանալու և Շենգենյան գոտի մուտք գործելու համար»։

2014 թվականին ԵՄ երկրները նմանատիպ պրակտիկա են կիրառել Ղրիմի հետ կապված։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր