ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, -1 °C ... +5 °C Վաղը`+4 °C
«Մենք կարիքն ունենք ավելիին, քան բարոյական աջակցությունն է». Արայիկ Հարությունյանը՝ «Ֆրանս24»-ին
22:12, 08.12.2022 | mamul.am
1582 | 0

Ինչպես հայտնել ենք, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ֆրանսիա այցելության ժամանակ հարցազրույց է տվել «Ֆրանս 24-ին»:

Լրագրողի հարցին՝ արդյոք Արցախն իրեն միայնակ ու լքված չի զգում ադրբեջանական ներխուժման դեմ-դիմաց, Հարությունյանը պատասխանել է. «Գիտեք, մեզ պետք է աջակցի միջազգային հանրությունն, այդ թվում՝ Ֆրանսիան, բայց, դժբախտաբար...»:
«Դուք ավելիի կարիք ունե՞ք, քան բառերն են»,- հարցրել է լրագրողը:

«Անկասկած, մենք կարիքն ունենք ավելիին, քան բարոյական աջակցությունն է: Այս տեսանկյունից պատերազմից հետո սա իմ առաջին այցելությունն է Եվրոպա: Ես որոշել եմ այն սկսել Ֆրանսիայից, քանի որ սենատի քաղաքական դաշտը ֆրանսիական հասարակական կարծիքը շատ ավելի միաբանված են արցախյան հարցի վերաբերյալ: Մենք հույս ունենք, որ Ֆրանսիան չի սահմանափակվի միայն դրանով և այդ աջակցությունն օրինակ կհանդիսանա մյուս պետությունների համար»,- ասել է նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր