ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
-1 °C, -1 °C ... +4 °C Վաղը`+3 °C
«Արցախին միայնակ թողնելը նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման». Արայիկ Հարությունյան
22:30, 08.12.2022 | mamul.am
1581 | 0

-Արդյոք մտավախություն ունեք, որ պատմությունը կրրկնվում է: Անցյալում հայ ժողովուրդը եղել է ցեղասպանության զոհ: Ֆրանսիայում ԼՂՀ ներկայացուցիչը խոսել է այդ տարածքում Արցախի հայերի էթնիկ զտման մասին: Արդյո՞ք դրանում է կայանում ձեր բացարձակ երկյուղը,- Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին հարց է հղել «Ֆրանս24»-ի լրագրողը:

-Գիտե՞ք, այդ բառը չեմ ուզում արտաբերել: Չեմ ուզում ասել, որ վախենում ենք: Եթե վախենայինք, ապա չէինք շարունակի ապրել Արցախում: Բայց դա իսկապես մեծամասնության մտավախությունն է: Մենք գիտակցում ենք, որ գտնվում ենք էթնիկ զտման, նոր ցեղասպանության եզրին, որի մասին հրապարակային հայտարարվում է Ադրբեջանի կողմից: Անշուշտ, մտավախություն ունենք, մենք շատ ենք խոսել դրա մասին մեր այցի ժամանակ: Այդ թվում՝ Ֆրանսիայի խորհրդարանում: Սա կարևոր ուղերձներից մեկն է, որ ես պետք է թողնեմ այստեղ և ամենուր, որտեղ էլ լինեմ, բոլոր միջազգային հարթակներում՝ ՄԱԿ-ում «Եվրոխորհրդարանում, Եվրոպական խորհրդում և այլուր: Մենք պետք է այս խնդրի մասին բարձրաձայնենք: Մենք իսկապես նոր Ցեղասպանության վտանգի առջև ենք: Արցախին միայնակ թողնելը, դժբախտաբար, նշանակում է Արցախի բնակչությանը ենթարկել ֆիզիկական ոչնչացման: Բնակաբար, մենք չենք կարող թողնել մեր հայրենիքը: Հազարամյակներ ի վեր մենք այդտեղ ապրում ենք և կշարունակենք ապրել,- պատասխանել է Հարությունյանը:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր