ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Արցախը, նրա բնակչությունը զոհաբերվում են ի նպաստ նավթի, գազի, էներգիայի». Արայիկ Հարությունյան
22:48, 08.12.2022 | mamul.am
2617 | 0

-Ադրբեջանը ցանկանում է իր էներգետիկ ռեսուրսները արտահանել Եվրոպա՝ խիստ ճգնաժամի պահին: Արդյո՞ք դուք զգացողություն ունեք, որ կզոհաբերվեք էներգետիկ այս ճգնաժամին, եթե ընտրություն անելու անհրաժեշտություն լինի,- Արայիկ Հարությունյանին հարց հղեց «Ֆրանս24»-ի լրագրողը:

-Դա մի գործըթաց է, որը տևում է տասնամյակներ շարունակ: Մենք դա միշտ զգացել ենք, իրականում մենք դրա զոհն ենք: Ընտրությունը, թվում է, կատարված է: Արցախը, նրա բնակչությունը զոհաբերվում են ի նպաստ նավթի, գազի, էներգիայի: Հասկանում ենք՝ մարդկությանը պետք են իրական ու շոշափելի բաներ՝ նավթ, գազ, էլեկտրաէներգիա, բարեկեցությունն ավելի է, քան մշակույթը, արժեքները, քան մի ժողովրդի պատմությունը: Դա ծայրահեղ տխուր փաստ է: Եվ ես շատ եմ ափսոսում դրա համար,- պատասխանեց Արցախի նախագահը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր