ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +10 °C ... +27 °C Վաղը`+26 °C
Երևանյան լճից օրական 10-12 բեռնատար աղբ է դուրս բերվում, որը բնակիչներն են նետել
00:06, 09.12.2022 | mamul.am
4519 | 0

Երևանյան լճի մաքրման ծավալուն աշխատանքները շարունակվում են։ Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել` ներկայացնելով մինչ այժմ կատարված աշխատանքները և նախատեսվող ծրագրերը։
Երևանյան լճից, ընդհանուր առմամբ, ավելի քան 12 հազար խորանարդ մետր աղբ է դուրս բերվել։ Նոյեմբերի 28-ից սկսած` «Աղբահանության և սանիտարական մաքրման հիմնարկը» մաքրման աշխատանքներ է իրականցնում Բագրատունյաց պողոտայից դեպի Շենգավիթ հնավայր տանող ճանապարհահատվածում։
Օրական մոտ 10-12 բեռնատար աղբ է տեղափոխվում։ Այն հատվածներում, որտեղ տեխնիկայով հնարավոր չէ աշխատել, ձեռքերով են աղբը հավաքում։
Աշխատանքները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ եղանակը թույլ կտա, ու լիճն էլ դատարկ կլինի։Մաքրման աշխատանքներին զուգահեռ ավելացվում են աղբաորսիչ ճաղավանդակները։ Սակայն այս խնդիրն ամբողջապես չի լուծվի, քանի դեռ բնակիչների վերաբերմունքը չի փոխվում, ու նրանք շարունակում են աղբը նետել լիճը։
Քաղաքապետարանից հայտնում են, որ Երևանյան լճի կառուցման օրից` 1970 թվականից ի վեր, լճում երբևէ այս ծավալի մաքրման աշխատանք չէր կատարվել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր