Դեկտեմբերի 3-ին վիրավորում ստացած զինծառայողի կյանքին, որի առողջական վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր, հոսպիտալի բժիշկների ջանքերի շնորհիվ այլևս վտանգ չի սպառնում: Այս մասին 168.am-ին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։ Հիշեցնենք, որ նախնական տվյալներով՝ 2022թ. դեկտեբերի 3-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող, շարքային Գ.Հ.-ն, ընդգրկված լինելով մարտական հերթապահության, իրեն ամրակցված «АК-74» տեսակի ինքնաձիգից արձակված կրակոցից ստացել է աջ ազդրի հրազենային գնդակային միջանցիկ վնասվածք: |