ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+16 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«117 սխալ, գրվել է ԵՊՀ-ում». Կարեն Հեքիմյան
01:06, 09.12.2022 | mamul.am
5466 | 2

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» Կարեն Հեքիմյանի գրառումը. «44 ուղղագրական, 61 կետադրական, 12 այլ բնույթի սխալ: Ընդհանուր՝ 117 սխալ համարակալած 7 էջում: Ընդ որում, 1-ին և 7-րդ էջերը կիսով չափ են լրացված, իսկ մնացած էջերում առկա են օրենքներից մեջբերումներ, որոնք ընդհանուր առմամբ զբաղեցնում են շուրջ 1 էջ: Ստացվում է, որ 5 էջում առկա է 117 սխալ:
Երբ ստացա ԵՊՀ ներկայացուցիչ, փաստաբան, միաժամանակ՝ ԵՊՀ իրավաբանական ծառայության ավագ իրավախորհրդատու Բադեմյան Էդգարի «Դիրքորոշում» անվանմամբ գրությունը, որոշեցի ընթերցել այն: Կարողացա ընդամենը 2 էջ ընթերցել:
Հայոց լեզվի համալսարանական մասնագետներին խնդրեցի շարունակել «ընթերցանությունը»: Արդյունքում հայտնաբերվեց 117 սխալ:
Համալսարանական մասնագետներից մի քանիսը կարծիք հայտնեցին, որ գրությունը հեղինակել է Մոլդովայի կամ Ռումինիայի գնչուական համայնքի անդամներից մեկը, օրինակ՝ բարոնը: Հերքեցի, քանզի ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ն, գոնե վերջերս, աշխարհասփյուռ գնչուական համայնքից որևէ մեկի հետ չի հանդիպել: Պարզաբանեցի նաև, որ աշխարհի որևէ անկյունում նման «Դիրքորոշում» որևէ մեկը գրել չէր կարող:
Եվ, ուրեմն, «Դիրքորոշում»-ը գրվել է ԵՊՀ-ում՝ ՀՀ հարկատուների և ուսանողների վճարներից աշխատավարձ ստացող հզոր «մասնագետների» կողմից: Ավելին՝ ԵՊՀ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների համաձայն, «Դիրքորոշում»-ը, այսրոպեական ռեկտոր Հ.Հ-ի գործուն մասնակցությամբ, գրել է անձամբ Բադեմյան Էդգարը: ՀՀ փաստաբանների պալատ, Լեզվի կոմիտե, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, ձեզ հետաքրքրո՞ւմ է 117 սխալներով ԵՊՀ «Դիրքորոշում»-ը: Ամեն ինչ կանեմ, որ հետաքրքրի:
ՀԳ1. Բնականաբար, այս կարգի անարգանք հայոց լեզվի և բարձրագույն կրթության հանդեպ չեմ հանդուրժի: Ամեն ջանք կգործադրեմ օր առաջ Բադեմյան Էդգարի և ԵՊՀ այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի միջև առկա պայծառ գործարքները ջրի երես հանելու համար:
ՀԳ2. Հաջորդ անգամ կգրեմ «Բադեմյան Էդգար-այսրոպեական Հ.Հ.» տանդեմի պարզագույն մաթեմատիկայի բնագավառում հզորագույն գիտելիքների մասին:
ՀԳ3. Հետևեք իրադարձությունների զարգացմանը»:

Աղբյուրը` Կարեն Հեքիմյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր