Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, նկարիչ, քանդակագործ Էդուարդ Վանեսքեհյանին ոստիկանության աշխատակիցները ծեծել ու խոշտանգել են։ Այս մասին 24News-ին ասել է քանդակագործի փաստաբան Վլադիմիր Հովհաննիսյանը։ «Իմ պաշտպանյալը մի առիթով մի փոքր ալկոհոլ է օգտագործած լինում, և կինն է նրա հետևից գալիս, որպեսզի մեքենայով տուն բերի ամուսնուն, արդեն տան մոտ բազմություն է հավաքված լինում, այդ թվում՝ պարեկներ, Արաբկիրի ոստիկանության բաժնի աշխատակիցներ։ Երբ հասնում են տան հարակից հատվածում գտնվող իրենց բացօթյա ավտոկայանատեղին, տեսնում են՝ այդ մասում այլ մեքենա է կայանված, ազդանշան են տալիս, որ սեփականատերը տեղափոխի մեքենան։ Մոտակա ակումբից եկող աղմուկի վերաբերյալ էլ արդեն ահազանգ է հնչած լինում։ Մոտենում է մի հարբած մարդ, որից հետո կոնֆլիկտ է հասունանում կանչելու և ձայնային ազդանշան տալու հանգամանքների հետ կապված։ Պարեկները միջամտում են, հարցը կարգավորվում է, որից հետո կրկին բարձրաձայն խոսակցություններ և քաշքշուկ է սկսվում։ Ոստիկանները վերադառնում են պահանջով, որ պետք է բաժին տանեն վիճաբանության կողմերին։ Իմ պաշտպանյալի կինը տեղեկացնում է պարեկներին՝ «մենք մտնում ենք տուն, հիմա մեր տան առջև ենք կանգնած, որևէ խնդիր չկա էստեղ»։ Վլադիմիր Հովհաննիսյանն ասաց, որ Վանեսքեհյանն այդ պահին սկսում է վիճաբանել պարկների հետ, ինչից հետո պաշտպանյալիս ձեռնաշղթա են հագցնում ու տանում Արաբկիրի բաժին, ծեծում ու խոշտանգում. Ծեծելուց հետո ձերբակալում են, ծեծը ներկայացնում են որպես ոստիկանի աշխատակցի նկատմամբ բռնություն, իբր Արաբկիրի բաժնում հարվածներ է հասցրել ոստիկաններին, մինչդեռ նման բան չի եղել։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |