ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+27 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+27 °C
Նոր փոփոխությամբ ՊՊԾ պետն ԱԱԾ տնօրենին և Ոստիկանապետին հավասար աշխատավարձ կստանա. «Ժողովուրդ»
09:18, 09.12.2022 | mamul.am
2157 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այսօր կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում ընդգրկված է նաև «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը:

Պետական պահպանության ծառայությունը կդառնա վարչապետին ենթակա մարմին և դուրս կբերվի Ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից: Այս պարագայում վարչապետին նոր լիազորություն է տրվելու, և ՊՊԾ պետ առաջադրելու իրավասություն հենց Նիկոլ Փաշինյանն է ունենալու: Տեղեկացանք, որ փոփոխության արդյունքում կբարձրանա նաև ՊՊԾ պետի և նրա տեղակալների աշխատավարձը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն իր թիկնազորի և ղեկավարի աշխատավարձը բարձրացնում է: Բանն այն է, որ այժմ, երբ Պետական պահպանության ծառայությունը հանդիսանում է ԱԱԾ-ի մաս, պետը ստանում է Ազգային ժողովի պատգամավորին, մարզպետին, դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարողին, քրեակատարողական ծառայության պետին հավասար աշխատավարձ (661 հազար 400 դրամ՝ հարկերը ներառյալ):

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր