ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
0 °C, -1 °C ... +2 °C Վաղը`+5 °C
16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ. կառավարության շենքը կապիտալ վերանորոգում են. «Հրապարակ»
09:24, 09.12.2022 | mamul.am
1594 | 0

«Հրապարակ» թերթը գրում է. «Ավելի վաղ գրել էինք, որ վարչապետի աշխատակազմի վարչական շենքի կապիտալ վերանորոգում է ընթանում: Մինչ դրսից այդ շենքի վրա անցքեր են բացում, ներսում շքեղ նորոգում է գնում՝ մոտ 16 մլն դրամանոց վերելակ, թանկարժեք գորգեր, մարմարյա սալիկներ, որ ավելի հարմարավետ ու թանկ միջավայրում աշխատեն Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Բացի այդ՝ ևս 17,5 մլն դրամ է տրամադրվել կառավարության աշխատակազմի շենքի ջեռուցման համակարգի նորոգմանը, որ Նիկոլ Փաշինյանն ու Արայիկ Հարությունյանը, Բագարտ Բադալյանն ու հատկապես Տարոն Չախոյանը ձմռանը հանկարծ չմրսեն։ Գնումը կատարվել է դեռևս 2022-ի ապրիլին՝ «Մենարշին» ՍՊԸ-ից, սակայն պայմանագիրն ուժի մեջ է մտել նոյեմբերի 30-ին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր