ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
Խաղաղապահների ընտանիքները կտեղափոխվեն Արցախ. «Հրապարակ»
09:30, 09.12.2022 | mamul.am
6786 | 0

«Հրապարակ»-ը գրում է. «Գաղտնիք չէ, որ Արցախում անվտանգության և, առհասարակ, գոյատևման բոլոր հույսերը կապվում են ռուս խաղաղապահների հետ: Եվ արցախցիները բազմիցս ասել են, որ եթե ռուս զինվորը հեռանա, Արցախի բնակչությունը նրա հետ միասին կհեռանա Արցախից: Այս առումով հարկավոր է, որ խաղաղապահները երկար ու հիմնավոր տեղավորվեն Արցախում և չմտածեն այստեղից հեռանալու մասին: Չնայած 2020-ի նոյեմբերի 9-ի փաստաթղթում նշված է, որ խաղաղապահների մնալը կախված է երկու կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի ցանկությունից, սակայն այդ փաստաթղթի մնացած բոլոր կետերն այնքան են խախտվել, ու ոչ մի ժամկետ չի պահպանվել, ուստի կարելի է ասել, որ փաստաթուղթն այլևս չի գործում, և խաղաղապահների մնալը կախված է բացառապես Ռուսաստանի, Արցախի և մի քիչ էլ Հայաստանի ցանկությունից:

Մեր տեղեկություններով, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ամեն ինչ անում է, որ Արցախում գտնվող 1500 խաղաղապահները Ռուսաստանից Արցախ տեղափոխեն իրենց ընտանիքները, որ ավելի հիմնավոր հաստատվեն այստեղ: Մեզ ասացին, որ այս հարցով նա դիմել է ՌԴ ամենաբարձր ատյաններին և ստացել հավաստիացում, որ ռուս զինվորականների ընտանիքների անդամների տեղափոխությունը կկազմակերպվի»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր