ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +3 °C ... +12 °C Վաղը`+16 °C
«Ներկաների անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա-դհոլի հնչյունների տակ». Աննա Հակոբյան
09:36, 09.12.2022 | mamul.am
5845 | 1

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրառմամբ. «Փոքրիկները Դավիթն ու Տաթևն են, 44-օրյա պատերազմում անմահացած, ժամկետային զինծառայող Նորայր Վարդանյանի քույրիկն ու եղբայրը։ Նրանք 41 օրական են և այսօր մկրտվեցին։ Հարազատները նրանց ծնունդն ու մկրտությունը նշեցին խնջույքով, որին մասնակցելու պատիվ ունեցա։
Երեխաները, որոնց լույս աշխարհ են բերում անմահների մայրերը, կարծես հենց նրանց կողմից ուղարկվեն մեզ… Այս երեկո ներկաների զուսպ արցունքներն ու անձայն հեկեկոցները ի վերջո խլացան զուռնա դհոլի հնչյունների տակ»։

Աղբյուրը` Աննա Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր