ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +15 °C ... +26 °C Վաղը`+26 °C
«44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը». Արմեն Աշոտյան
01:12, 10.12.2022 | mamul.am
2625 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մինչ աշխարհը շարունակում է կարեկցել և համերաշխություն հայտնել ուկրաինական պատերազմի հետևանքով զոհվածներին և նեղության մեջ գտնվողներին, ես իմ բարոյական պարտքն եմ համարում փաստել հետևյալը։ Հայ ժողովուրդը շատ լավ գիտի, թե ինչ է պատերազմը, զոհերը, ցավն ու կորուստները։

44-օրյա պատերազմի մեր ցավը մնաց միայն մերը, չկիսվեց գրեթե ոչ մեկի կողմից, չդարձավ համաշխարհային մեդիասյուժե։

Մեր ցավը մեզանից բացի ոչ մեկ չտարավ։ Մարդային ողբերգություններն ու կորուստները «կռվացնելը» ճիշտ չէ, ու ես այս գրառումով բոլորովին այլ նպատակ եմ հետապնդում. հիշեցնել, նախ, ինքներս մեզ, և հետո՝ աշխարհին հայի ցավի մասին։ Ու ոչ թե լալահառաչ տեքստով, դժոխք արձանագրող լուսանկարներով կամ անձնական էմիցիոնալ պատմություններով։

Խոսելու եմ այս ցինիկ ու «ռացիոնալ» աշխարհի միակ սիրած լեզվով՝ թվերով։

44-օրյա պատերազմի ընթացքում մեր 3000000 բնակչությունից զոհվել է 5000-ը:

Ուկրաինական պատերազմի ընթացքում 10 ամսում՝ 300 օր, 40000000 ուկրաինական բնակչությունից այս պահին զոհվել է մոտ 100000։

5 000:3000000:44 = մոտ 0,00004

100000:40000000:300=մոտ 0,00001

Աստված փրկություն տա բոլորի հոգիներին, բայց փաստենք, որ «մեր» պատերազմը զոհերի ինտենսիվությամբ 4 անգամ ավելի արյունալի էր, քան Ուկրաինայում ընթացողը։ «Քաղաքակիրթ» աշխարհի վեջը չէ, իսկ մե՞ր, ժողովո՛ւրդ…»:

Աղբյուրը` Արմեն Աշոտյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր