ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+23 °C, +13 °C ... +23 °C Վաղը`+27 °C
«Ես և կինս որոշում ենք կայացրել չսահմանափակվել մեր 3 տղաներով». ՔՊ-ական պատգամավոր
10:00, 09.12.2022 | mamul.am
3796 | 0

ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե 10-երեխա ունենաք և նրանցից ամենքն էլ ունենան 10-երեխա ու նրանք մեծանան և ամենքը նույնպես ունենան 10-ծոռ ձեր համար այնուհետև ծոռների երեխաները նույնպես մեծանան ունենան 10-ական երեխա՝ ապա կստացվի, որ ձեր 100-թոռներից ամենքը ունի 1.000-ծոռ, եթե նրանք էլ 10-ական երեխա ունենան, ուրեմն ձեր ծոռների ծոռների թիվը կդառնա 1.000.000...
Ինչպես գիտեք Հովհաննես Թումանյանի խոսքերն են, բայց մի քանի սերունդ առաջ և ավել հաշվարկով եմ ներկայացրել...
Ընտանիք կազմելով, եթե նույնիսկ 4-ից 5-երեխա էլ ունենանք, ապա մի քանի սերունդ հետո նույնպես բավականին շատ լուրջ թիվ է ստացվում և նշված հաշվարկը դա միայն մեկ մարդու և նրա հետագա 6-սերունդների հաշվարկով է ասված ...
44-օրյա պատերազմից անմիջապես հետո ես և կինս որոշում ենք կայացրել չսահմանափակվել մեր 3-տղաներով և առնվազն մեկով ավելացնել մեր գանձերին...
Ինչպես գիտենք շատ երեխաներ ունենալը շատ երկրների համար երկարաժամկետ ռազմավարության ամենակարևոր հարցերից մեկն է հանդիսանում...
Կարծում եմ բոլորս պետք է մտածենք և աշխատենք հետևյալ գաղափարի շուրջ շատացնելով մեր ազգի ծնելիության միջին թիվը, որը իմ կարծիքով մեր հետագա ամուր լինելու ամենակարևոր անկյունաքարերից մեկն է, եթե ոչ ամենա...»:

Աղբյուրը` Էդգար Հակոբյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր