ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Երևանում կրակոցներ են հնչել
11:06, 09.12.2022 | mamul.am
5230 | 0

Ժամը 08։50-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ Երևանի բնակչներ 47-ամյա Կարեն Ս-ն, ով ստացել է աջ ազդրի վերին երրորդական հրազենային վիրավորում, և 45-ամյա Արմեն Կ-ն, ով ստացել է ձախ ստորին հրազենային վիրավորում։ Իրավապահները պարզում են՝ որտեղ և ինչ հանգամանքներում են նշված անձինք հրազենային վիրավորումներ ստացել։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր