ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +11 °C ... +21 °C Վաղը`+25 °C
«Այս տեսանյութի իսկությունն էլ հո չենք կարող կասկածի տակ դնել». Քրիստինե Վարդանյան
11:54, 09.12.2022 | mamul.am
7161 | 0

ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ. «Երեկ նաև իմ կողմից տարածված 10 տարեկան Արամի նամակի մասին:
Այսօր համացանցում հերքում է տարածվել առ այն, որ նման ընտանիք Ջերմուկում չի բնակվում:
Նամակի մեջ նման տեղեկատվություն չկա էլ, ուստի չի կարող այդ փաստի հերքումը կասկածի տակ դնել նամակի իսկությունը:
Նամակի սկզբնաղբյուրը ես չեմ, այն իմ տարածելուց առաջ տարածել են բազմաթիվ օգտատերեր: Նամակի իսկությանը կասկածելու առիթ ես չունեմ նաև այն պատճառով, որ անձնապես եմ լսել ինչպես են զոհվածների ընտանիքների երեխաները որպես նվեր իրենց հայրերին ուզում:
Սա է մեր իրականությունը: Ես հասկանում եմ դրանից ամեն կերպ խուսափելու մարդկային ցանկությունը, բայց իրականությանը կարող ենք հաղթել միայն դրան բաց աչքերով նայելու դեպքում:
Այս տեսանյութի իսկությունն էլ հո չենք կարող կասկածի տակ դնել»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր