ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 396.02, EUR 431.27, RUB 5.71, GBP 490.04
+1 °C, -4 °C ... +3 °C Վաղը`+3 °C
«Երաշխավորվա՞ծ է, որ գումարները չեն գնա պարգևատրումներին»․ Արծվիկ Մինասյան
12:12, 09.12.2022 | mamul.am
1765 | 0

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց ՀՀ Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին․ «Նախագծով, ըստ էության, կառավարությանը լրացուցիչ իրավասություն է տրվում ևս 2 տոկոսով կարողանալ ամբողջ ծախսային ծրագրերը վերաբաշխում իրականացնել. երբ ասում եք՝ հրատապ է, որովհետև վերաբերում է 2022 թվականի բյուջեին, հարց է առաջանում՝ արդյո՞ք կառավարությունը թերացել է իր այս ծրագրերի իրականացման գործում, դրա համար բերել է, որ վերաբաշխում անի, և երկրորդը՝ արդյո՞ք այս ծրագրի վերաբաշխման արդյունքում երաշխավորված է, որ գումարները չեն գնա պարգևատրումներին։ Գուցե 2 տոկոսը որպես թիվ փոքր է, բայց վերաբերում է 40 մլրդ-ից ավելի գումարի»։
«Քանի որ, ըստ էության, նոր արտոնություն չենք առաջարկում կառավարությանը, այլ ընդամենը տոկոսային դրույքաչափն ենք բարձրացնում, և խոսքը վերաբերում է 2022 թվականի պետական բյուջեին, ըստ այդմ՝ անհրաժեշտություն կա մինչև տարեվերջ այս փոփոխությունը կատարել, որպեսզի ֆինանսների նախարարության մեր գործընկերները կարողանան համապատասխան փոփոխությունները կատարել»,- հարցին արձագանքել է Սարգսյանը։

Կիսվի՛ր այս նյութով՝
| |
դեպի վեր