ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+25 °C, +14 °C ... +25 °C Վաղը`+28 °C
«Չի կարելի պետական պարտքը դարձնել կատակի, մատների արանքով նայելու առարկա»․ Թադևոս Ավետիսյան
12:54, 09.12.2022 | mamul.am
4431 | 0

«Հայաստանի պետական պարտքն այս իշխանության օրոք ավելանում է շատ բարձր տեմպերով․ 2018 թվականից մինչև հիմա 40 տոկոսից ավել ավելացել է պետական պարտքը: Քիչ երկրներ կգտնեք, որ տարեկան 10 տոկոսով պետական պարտք է ավելանում։ Սա վտանգավոր է, բայց օբեյկտիվ լինելով ասենք՝ նաև կառավարելի է։ Բայց չի կարելի պետական պարտքը այդպես նսեմացնել, օրինակներով դարձնել կատակի, մատների արանքով նայելու առարկա, չի կարելի, որովհետև դա վերաբերվում է մեր ապագա սերնդի զարգացմանը։ Չի կարելի ինչպես քովիդն էինք ձեռք առնում 2020 թվականի սկզբին, հետևանքները շատ լավ հիշում ենք բոլորս»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը` անդրադառնալով Ասիական զարգացման բանկի հետ կնքված նոր վարկային համաձայնագրին, որով ՀՀ-ն 12 տարով 100 մլն դոլարի վարկ է վերցնում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր