ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+7 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
«ԱՄԷ ու Սաուդյան Արաբիան այդով թերևս ընդգծում են իրենց դերակատարության աճող տրամաչափը». Հակոբ Բադալյան
00:24, 10.12.2022 | mamul.am
2881 | 0

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի գրառումը. «Արաբական Միացյալ Էմիրություններն ու Սաուդյան Արաբիան հայտարարություն են տարածել, որ ՌԴ և ԱՄՆ միջև բանտարկված քաղաքացիներ Բուտի և Գրայների փոխանակման հարցը լուծվել է նաև իրենց միջնորդական ջանքի շնորհիվ:

Հատկանշական է, որ դա տեղի է ունենում Չինաստանի նախագահի սաուդական այցին զուգահեռ, որտեղ տեղի կունենա նաև Պեկինի և արաբական երկրների առաջին Վեհաժողովը:

ԱՄԷ ու Սաուդյան Արաբիան այդով թերևս ընդգծում են իրենց դերակատարության աճող տրամաչափը: Հայաստանը պետք է գտնի այդ ուղղության վրա ավելի մեծ դիվանագիտական ուշադրություն կենտրոնացնելու հնարավորություն և ռեսուրս՝ հարկ եղած դեպքում ներգրավելով ոչ կառավարական խողովակները»:

Աղբյուրը` Հակոբ Բադալյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր