ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +27 °C Վաղը`+26 °C
«Եթե վարչապետը կատարում է քրեորեն պատժելի արարք, ՊՊԾ-ն կանխարգելիչ գործառույթ չունի՞». Արծվիկ Մինասյան
14:31, 09.12.2022 | mamul.am
2998 | 0

ԱԺ-ում քննարկվում է «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում և կից փաթեթի օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ԱԱԾ մարմինների համակարգից՝ այն նախատեսելով որպես վարչապետին ենթակա մարմին։ Ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց բարձրացրեց․ «Դիցուք, ըստ կարգավորման, եթե վարչապետը վերցնում է զենքն ու պահում մեկի ճակատին, ապա ի՞նչ ֆունկցիա պետք է իրականացնի ՊՊԾ-ն, այստեղ նկարագրվածով ստացվում է՝ նույնիսկ պետք է օժանդակի։ Այս երեք անձը՝ Հանրապետության նախագահ, ԱԺ նախագահ և վարչապետ, կարող են իրականացնել կոնկրետ քրեորեն պատժելի արարք, հանցագործություն, մարդասպանության փորձ կամ նախապատրաստվել դրան, բայց ՊՊԾ-ն որևէ կանխարգելիչ գործառույթ չունի»։
ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանը հակադարձեց. «Պարո՛ն Մինասյան, հիշում ենք չէ՞, որ ՊՊԾ-ն պաշտպանում է նաև ընդդիմադիր գործիչներին, որոնք նախկինում բարձրաստիճան պաշտոնյա են եղել, իսկ, եթե էդ պահպանվող անձը զենքը պահի մեկի վրա, էդ պարագայում էդ պետական պաշտպանության համակարգը ի՞նչ է անելու. դիցուք՝ օրինակ Ռոբերտ Քոչարյանը զենքը մեկի վրա պահի, էդ պարագայում ի՞նչ անելու ՊՊԾ-ն: Դրա համար հարցին հարցով եմ պատասխանում»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր