ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +26 °C Վաղը`+25 °C
ԵԱՏՄ ղեկավարները 15 փաստաթուղթ են ստորագրել
15:12, 09.12.2022 | mamul.am
8470 | 0

Եվրասիական տնտեսական միության երկրների ղեկավարները Բիշքեկում կայացած գագաթնաժողովի արդյունքներով ստորագրել են 15 փաստաթուղթ, հայտնում է РИА Новости-ն: Դրանք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությանը, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստի ժամանակացույցին և վայրին, ԱՄԷ-ի հետ հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններ սկսելուն, էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազոր մարմինների ղեկավարների խորհրդին, միության մարմիններում արտաքին աուդիտի կանոնակարգում փոփոխություններ կատարելուն, ինչպես նաև արդյունաբերական համագործակցության նախագծերի ֆինանսավորման աղբյուրներին և մեխանիզմներին:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր