ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+11 °C, +11 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Գալստյանի ելույթից հետո ԱԺ-ում աղմուկ բարձրացավ
16:00, 09.12.2022 | mamul.am
5435 | 1

Կառավարության կառուցվածքի փոփոխության և Ներքին գործերի նախարարություն ստեղծելու հարցի քննարկման ժամանակ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը դիմելով Արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանին՝ հիշեցրեց Նիկոլ Փաշինյանի 2021թ. քարոզարշավը. «Արդյո՞ք հնարավոր է անաչառ, անկախությամբ օժտված, ապաքաղաքական մարմին ստեղծել մի միջավայրում, որտեղ երկրի առաջին դեմքը քարոզարշավն անց է կացնում մուրճով, սեռական հայհոյանքներով, անհնազանդներին պատերին ծեփելու հորդորներով»:

Դահլիճում աղմուկ բարձրացավ:

Արփինե Սարգսյանն արձագանքեց․ «Նախ թույլ տվեք չանդրադառնալ այն գնահատականներին, որոնք դուք հնչեցրեցիք քարոզարշավի մակարդակով, որովհետև մենք այսօր բովանդակային առումով քննարկում ենք ՆԳՆ-ի ստեղծման հարցը, որտեղ հստակ կառավարության ղեկավարի մակարդակով խնդիր է դրվել ունենալ այնպիսի ոստիկանություն, որը զերծ կլինի քաղաքական տարբեր միջամտություններից»։

Գալստյանի ելույթից հետո ԱԺ-ում աղմուկ բարձրացավ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր