ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +3 °C ... +13 °C Վաղը`+16 °C
Պապիկյանը ներկայացրել է ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը
16:12, 09.12.2022 | mamul.am
2386 | 0

Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մասնակցել է ՇՀԿ և ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների համատեղ հանդիպմանը, որտեղ ներկայացրել է ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրադրությունը:
Այնուհետև տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաեւ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության մի շարք ընթացիկ հարցեր:
Հանդիպման ավարտին ստորագրվել է ՀՀ և ՌԴ պաշտպանության նախարարությունների միջև ռազմական համագործակցության 2023թ. ծրագիրը:

Աղբյուրը` ՀՀ ՊՆ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր