ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
«Մի՛ մտածեք՝ ինչ որ տխուր ձայնով ասում եք, ճշմարտություն է»․ Ալեն Սիմոնյանը՝ Գեղամ Նազարյանին
16:54, 09.12.2022 | mamul.am
3487 | 1

Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանն իր ելույթում հանդես է եկել կոչով․ «Հիշելով անցյալը, անցյալի նախարարներին, անցյալի բացթողումները, մշտապես հիշեք, թե ով էր իշխանության գլխին, ով էր երկիրը ղեկավարում, երբ որ մեր տուն եկավ պատերազմը, արհավիրքն ու աղետը, էդ միշտ հիշե՛ք, և ամենակարևորը՝ բոլորին եմ կոչ անում՝ մի՛ շահարկեք, մի՛ օգտագործեք զոհված տղերքին և նրանց ընտանիքներին, այս կոչս վերաբերվում է բոլորին՝ սկսած վարչապետի ընտանիքից. լջացե՛ք»։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով Նազարյանին, ասել է․ «Ես ձեզ խնդրում եմ, վերջացրե՛ք էդ․․․ գիտե՞ք ինչ, միակողմանի է դառնում, որովհետև չի լինում պատասխանել՝ հաշվի առնելով, հարգելով այն կորուստը, որը Դուք տվել եք, բայց մի՛ մտածեք, թե էն ամեն ինչը, ինչ-որ դուք ստեղ տխուր ձայնով ասում եք՝ ճշմարտություն է: Ոչ թե պետք ա լրջանալ, այլ պետք ա թարգել այդ աշխատելաոճը. եկել եք ստեղ որպես պատգամավոր, եղե՛ք պատգամավոր»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր