ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+10 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
Շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը կբարձրանան
18:36, 09.12.2022 | mamul.am
2390 | 0

Շինարարության թույլտվության տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը կբարձրանան․ այս մասին ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը ներկայացնելիս ասել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը։ «Նախագծերով առաջարկվում է բարձրացնել շինարարության թույլատվությունների տրամադրման համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափերը, սահմանել տեղական տուրք նաև շինարարության թույլտվության ժամկետների երկարաձգման համար: Մինչև այս պահը տեղական տուրք սահմանված է միայն շինարարության թույլտվությունների տրամադրման համար, ժամկետների երկարաձգման համար տուրք սահմանված չէ»,-ասել է փոխնախարարը։

Արման Պողոսյանը նշել է, որ առաջարկվում է տեղական տուրքի դրույքաչափերի բարձրացումը անհատական բնակելի տների մասով կիրառել միայն Երևան քաղաքի վարչական տարածքում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր