ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+13 °C, +13 °C ... +26 °C Վաղը`+27 °C
«Սյունիքում միջանցք ԱՄՆ-ն է ուզում, խնդիր են դրել պայթեցնել Իրանը և կտրել ՀՀ-ի հետ կապը»․ ռազմական փորձագետ
22:36, 09.12.2022 | mamul.am
4615 | 0

«Սյունիքում միջանցք ԱՄՆ-ն է ուզում, խնդիր են դրել պայթեցնել Իրանը և կտրել ՀՀ-ի հետ կապը»,-այս մասին 24TV-ի եթերում նշել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը։

Նահապետյանի պնդմամբ, իշխանության և վարչապետի առաջնային խնդիրը պետության անվտանգության ապահովումն է։ Այս առումով ՀԱՊԿ-ից օգնության մերժումը անթույլատրելի է, իսկ Փաշինյանի բերած փաստարկները հիմնավոր չեն։

«ՀԱՊԿ-ը Հայաստանին ռազմական և ռազմատեխնիկական աջակցություն էր առաջարկում, իսկ Փաշինյանը անգամ չի խորացել այդ մանրամասների մեջ, նույնիսկ ասում է, որ պարզ չի, թե ինչի մասին է խոսքը»,- նշել է ռազմական փորձագետը։

Մանրամասները՝ տեսանյութում

«Սյունիքում միջանցք ԱՄՆ-ն է ուզում, խնդիր են դրել պայթեցնել Իրանը և կտրել ՀՀ-ի հետ կապը»․ ռազմական փորձագետ
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր