ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+24 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+28 °C
Աղվանի-Տաթև միջպետական ճանապարհահատվածում 270 կուտակված բեռնատար կա
23:06, 09.12.2022 | mamul.am
3552 | 0

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ «Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վերականգնման աշխատանքներով պայմանավորված՝ դեկտեմբերի 9-ին և 10-ին՝ ցերեկային ժամերին, Մ-2-Աղվանի-Տաթև-Մ-2 միջպետական ճանապարհահատվածով երթևեկությունը կկազմակերպվի պարբերական ընդհատումներով և որոշակի սահմանափակումներով։ Նշված հատվածում կա 270 կուտակված բեռնատար ավտոմեքենա։

Թեթև մարդատար ավտոմեքենաների համար գործելու է Նորավան-Լծեն-Տաթև այլընտրանքային ավտոճանապարհը:

Ըստ աղբյուրի՝ Սյունիքի մարզի Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին առկա է մերկասառույց։

Ապարանի տարածաշրջանում, Բերդ և Ճամբարակ քաղաքներում, Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ԱԻՆ-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Գերատեսչությունը վարորդներին հորդորում է երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր