ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+21 °C, +14 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում
08:36, 10.12.2022 | mamul.am
4554 | 0

Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 10-11-ը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան, 13-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն: Դեկտեմբերի 10-12-ը Արարատյան դաշտում առավոտյան ժամերին, 13-14-ը շրջանների զգալի մասում սպասվում է մառախուղ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 10-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կբարձրանա 2-4 աստիճանով, գիշերը կնվազի 4-6 աստիճանով:

Եղանակը ՀՀ մարզերում և Արցախում

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 10-11-ը, 12-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 12-ի ուշ երեկոյան ժամերին, 13-ին սպասվում է անձրև և մառախուղ:

Եղանակը Երևանում

Երևան քաղաքի դեկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 21.40C (1998թ.)

• Օդի նվազագույն ջերմաստիճան` -11.40C (1994թ.)

• Օդի միջին օրական ջերմաստիճան` 1.30C

Եղանակային կանխատեսումներին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք այստեղ։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր