ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+20 °C
«Տարատեսակ գործակալների և լրտեսների ցանցը, ավաղ, ՀՀ-ում և Արցախում հստակ գործոն է». Նարինե Դիլբարյան
03:12, 10.12.2022 | mamul.am
3350 | 0

Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է. «Ցնծա երկիր, ի լուր անիրազեկ աշխարհի՝ Փաշինյանն ազդարարում է իրեն ենթակա արտաքին հետախուզության մարմնի ստեղծման մասին, օրենքի նախագիծն արդեն պատրաստ է, վարչախումբը որոշել է, որ այդ կերպ «հնարավորություն կընձեռվի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանը մարտահրավերներին»։ Քանզի ծառայությունը բացառապես քաղաքացիական անձանցից է բաղկացած լինելու, ըստ արդարադատության փոխնախարարի՝ դույն կառույցն այլ գերատեսչությունների ծառայողներին կընդգրկի իր շարքերը, որպեսզի նրանց «գիտելիքները, արհեստավարժությունը» և ուշադիր, «փորձը» ներդնեն արտաքին հետախուզության կառույցում։ Ապշելիք է, մեկը նրանց շարքից չի ասում՝ այսքան ժամանակ Հայաստանում մի ուսումնական կառույց չկա, որ տեղում թեկուզ հիմնային գիտելիքներ հաղորդի տեղի կադրերին՝ արտաքին հետախուզության դպրոց, ազգային անվտանգության ակադեմիա... համանման որևէ կրթագիտական հայաստանյան մարմին։ Այժմ փոխանակ սկզբից այս մեծ բացը լրացնեն, օտար երկրներում «փորձառություն» և կրթական կողմնորոշում ստացածներին ներգրավում են ոչ թե գոնե սովորեցնելուն, այդ ընթացքում պարզ կդառնար մասամբ ով ով է, ինչ կողմնորոշման է, այլ բուն հետախուզությանը։ Ներկայիս և մերձակա անցյալի դեպքերն արդեն ցույց են տվել ու տալիս են, որ տարատեսակ գործակալների և լրտեսների ցանցը, ավաղ, Հայաստանում և Արցախում հստակ գործոն է։ Արդ ո՞ւմ փորձն ենք օգտագործելու, թե՞ օգտագործվելու։ Առանց կրթելու՝ միայն հետախուզվում են, ոչ թե հետախուզում....»:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր