ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+6 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Հրապարակում եմ, որ բոլորդ զգույշ լինեք ու չտրվեք գայթակղությունների»․ Ս․ Սաֆարյան
00:42, 10.12.2022 | mamul.am
15064 | 1

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը գրում է․ «Այս նամակագրությունը հրապարակում եմ, քանզի լուրջ կասկածներ ունեմ, որ ոչ թե թուրք գիտնականի էլփոստն են կոտրել կամ նրա անունն են օգտագործում, այլ թուրքադրբեջանական հետախուզական ծառայությունները գործում են․․․
Հրապարակում եմ, որ բոլորդ զգույշ լինեք ու չտրվեք գայթակղությունների։
Եվ այսպես, նոյեմբերի 9-ին ՄԱՀՀԻ էլ փոստին կասկածելի նամակ է ստացվում մի թուրք գիտնականից, որով առանց պաշտոնականության հարցվում է՝ «ստացե՞լ եք նախկինում ուղարկված նամակը»։ Պետք է խոստովանեմ, որ պատերազմից հետո ինձ մոտ վերացել է թուրքական որևէ շրջանակի հետ շփվելու որևէ ցանկություն․ անգամ այս տարի բացառիկ անպատասխան թողեցի Ստամբուլի անվտանգության կոնֆերանսում նստաշրջանի մոդերատոր լինելու առաջարկությունը․․․ Իրենք բավական լավ դա զգում են․․․ Նախկինում ավելի «ռոմանտիկ» էի և մտածում էի, թե ավելի «բաց մտածողությամբ» շրջանակների հետ պետք է աշխատել․․․ Հիմա էլ կարծում եմ, բայց ինքս այդ դերում ինձ չեմ տեսնում, դրա համար տոտալ մերժում եմ․․․ Այս վերջին երկու տարում Անադոլուից, թուրքական BBC-ից հարցազրույցի եկան ու ասելիքս առանց սեթևեթանքի ասել եմ ու իրենք գիտեն, թե ինչ եմ մտածում․․․ Թվիթերում էլ ով պետք է հետևում է ու տեսնում են, թե ինչ նյութեր եմ տարածում, ինչ գրառումներ եմ անում, այդ թվում Էրդողանի, Չավուշօղլուի ու այլոց գրառումների տակ․․․
Չնայած իմ այդ ներքին հակակրանքին, որոշեցի հասկանալ, թե սա ինչ նամակ է։ Համացանցում որոնմամբ գտա նրան, այդպիսի թուրք պրոֆեսոր հաստատ կա, ու որոշեցի շարունակել «շփումը»՝ հասկանալու համար, թե այդ ով ու ինչ է ուղարկել։
Պատասխանեց, թե Ուկրաինական Նեֆթոգազում իբրև թե ինքը ակտիվներ ունի S.Safaryan անվամբ, և եթե համաձայնեմ առաջարկին, ինքը 1,753,000 EUR փոխանցի, որից ինձ միջնորդավճար կտա։ Առաջին պահից թվում է, թե հայտնի «մահացած մեծահարուստ նիգերիացու այրու» նամակների շարքից է։ Բայց մի քանի բան ինձ ստիպում են այլ բան մտածել․
Ուկրաինական նեֆթոգազը այժմ ղեկավարում է մի ուկրաինացի ընկեր, ում հետ ընտանիքներով շատ մոտ էինք մինչև 44-օրյա պատերազմը /եթե որևէ քաղաքում պետք է հանդիպեինք մյունխենցիներով, իմ կողմից կոնյակն իր ընտանիքին պարտադիր էր, իր կողմից ուկրաիանական սալն ու օղին/, իսկ այդ ընթացքում հրապարակային տուրուդմփոց ունեցանք Ուկրաինայի դիրքորոշման կապակցությամբ, իսկ այս տարի էլ, երբ մեր մասին ապատեղեկատվություն պարունակող նյութ էր տարածել իր բազմահազար լսրանում, պարտադրեցինք ներողություն խնդրել ու հեռացնել այդ գրառումը։ Այժմ որևէ կոնտակտ չունենք այլևս․․․ Մյունխենցիների մեր «ցանցում» երրորդ «ընկերը» ադրբեջանցի ֆարիզն է, ով Հիքմեթ Հաջիևի վեցնոցն է ու անձամբ թվիթերում համակարգում է իմ գրառումների դեմ ադրբեջանական արտաքին հետախոզության թրոլների հարձակումները։ Այս երկու տարում տեսնելով իմ կարծր դիրքորոշումը, Ֆարիզենց Ակադեմիան փորձեց ուկրիանական թինք թանքի միջոցով կապի դուրս գալ՝ «հետազոտական-փորձագիտական» երկխոսության համար․․․ Կատեգորիկ մերժում ստացավ․․․
Չասեմ, թե թվիթերով քանի անգամ է Ֆարիզը փորձել «ներքին» նամակագրությամբ դուրս գալու կոնտակտի․․․ Այնպես չորեցի ու սկսեցի թրոլինգ անել իրեն թվիթերում, որ ստիպված բլոկեց․․․ Անգամ ամերիկյան նախկին դեսպաններից մեկի /ում հետ լուսանկարներ ունեի/ անունով կեղծ օգտահաշիվ բացվեց ու գրեցին, թե կուզենային, որ ես համակարգեմ Հայաստանում «բարեգործական ծրագրեր» ու «կուզենար, որ միասին ուղղությունները» որոշեինք․․․ Կրկին «խորամանկորեն» կոնտակտը շարունակեցի ու կրկին՝ գումարի առաջարկ։ Իհարկե կասկածամտությունս ստիպեց գրել ու սքրինշոթերը ԱՄՆ մեկ այլ նախկին դեսպանի, ով այդ ժամանակ շատ բարձր պաշտոն էր զբաղեցնում Վաշինթոնում․․․ Անմիջապես գրեց, որ իր գործընթկերը թվիթերում էջ չունի, ու կզբաղվեն այն փակելու հարցով․․․
Վերջին շրջանում էլ ավելի է ինտենսիվ է դարձել հնդիկների, ալժիրցիների ու այլոց անվան տակ «կապվելու» փորձերը․․․
Այս ամենը գրում եմ, որպեսզի բոլորդ հասկանաք, թե ինչ լուրջ վտանգներ կան համացանցում, ուշադիր լինեք ինքներդ, չտրվեք գայթակղությունների, ու ուշադիր լինեք, թե ձեր շրջապատում ով է փոխվում․․․․
Վերադառնամ կրկին նամակին․ անգլերենը գրագետ չէ, նամակն այնպես է գրված, որ շատ հեշտ հնարավոր է «ատկազ» գալ կամ մատուցել, թե իր անվամբ այլոք են մախենացիա անում։ Բայց վստահ եմ, զրույցը շարունակելու դեպքում այլ տեղ կտանեն․․․
Լավ եղեք, եղեք ինֆորմացված, ու մեր էս չքնաղ հայրենիքը ոչ մի կոպեկով ծախելու մասին չմտածեք»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր