ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+24 °C
Ջերմուկում կյանքը չի վերականգնվել. ամանորյա օրերի համար քիչ ամրագրումներ են. «Ժողովուրդ»
09:30, 10.12.2022 | mamul.am
2927 | 0

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ամանորին քիչ ժամանակ է մնացել, և ավանդաբար այս օրերին Երևանից դուրս գտնվող հանգստյան տներում ազատ տեղեր գտնելն անհնար էր լինում: Հայաստանում, պատերազմական իրավիճակով և սեպտեմբերյան իրադարձություններով պայմանավորված, կյանքն իսկապես կանգ է առել, հատկապես՝ այն վայրերում, որտեղ կատարվել են այդ գործողությունները: Խոսքը մանսավորապես ակտիվ տուրիստական գոտի Ջերմուկ քաղաքի, Սյունիքի մի քանի համայնքների մասին է: Իշխանությունների այն հավաստիացումները, թե այդ վայրերում կյանքը վերսկսվել է, այնքան էլ իրականությանը չեն համապատասխանում:

Մեր տեղեկություններով՝ այս պահի դրությամբ Ջերմուկ քաղաքի հյուրանոցներում, ռեստորաններում և հանգստի այլ վայրերում բնականոն կյանքը չի վերականգնվել, և անգամ 30 տոկոս ամրագրում առկա չէ հյուրանոցների կամ առողջարանների. մարդիկ վախենում են և ցանկություն չունեն այնտեղ գնալու և Ամանորն անցկացնելու: Այստեղ վստահաբար նաև պետական քաղաքականություն է պետք, և ճիշտ կլինի, որ պատկան գերատեսչությունների ղեկավարները հորդորեն իրենց աշխատակիցներին գնալ Ջերմուկ՝ փորձելով աշխուժացնել հենց այնտեղի կյանքը»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր