ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+22 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ադրբեջանցիներն այս հարցում բանակցում են միայն ռուս խաղաղապահների հետ». Խոսրով Հարությունյան
10:36, 10.12.2022 | mamul.am
4925 | 0

ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը 24TV-ի եթերում անդրադառնալով բնապահպանական խնդիրների պատրվակով Բերձորի միջանցքը փակելու ադրբեջանցիների փորձերին՝ շեշտել է. «Ադրբեջանցիները ուզում են խաթարել Հայաստան-Արցախ կապը, որ շրջափակման մեջ վերցնեն։ ՀՀ իշխանությունները դե ֆակտո գոյություն չունեն էդ հարցում, ադրբեջանցիներն ասում են, եթե ՀՀ իշխանությունն ընդունում է Արցախը Ադրբեջանի տարածք, ուրեմն մենք խորհրդակցելու կարիք չունենք. այս հարցում բանակցում են միայն ռուս խաղաղապահների հետ։ Արցախում տեղի ունեցող գործընթացները հետևանք են նրա, որ Հայաստանը չգիտակցեց, որ իր աշխարհաքաղաքական կշիռը, դերակատարումը պայմանավորված է Հայաստան-Արցախ միասնականությամբ, առանց Արցախի ՀՀ-ն տարածաշրջանում որևէ մեկին հետաքրքրություն չի ներկայացնում»,- նշել է Հարությունյանը։

«Ադրբեջանցիներն այս հարցում բանակցում են միայն ռուս խաղաղապահների հետ». Խոսրով Հարությունյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր