ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+17 °C, +13 °C ... +24 °C Վաղը`+27 °C
«Չեմ բացառում, որ ՀՅԴ-ն «Հայաստան» դաշինքից անջատվի հաջորդ ընտրություններին». Արթուր Խաչատրյան
11:01, 10.12.2022 | mamul.am
2585 | 0

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը 168 TV-ի եթերում անդրադառնալով մի խումբ պատգամավորների՝ մանդատները վայր դնելուն, նկատել է. «Հրաժարվողների դեպքում ես ողբերգություն չեմ տեսնում. հրաժարվողին կհաջորդի ցուցակի հաջորդ համարը։
Իհարկե, անսխալական մարդ չկա, բայց ընդդիմությունից ակնկալել, որ Փաշինյանին հնարավոր էր 6 ամսում հեռացնել, անիմաստ է, այն էլ՝ հասարակության նման ապատիայի պայմաններում»։
Հարցին՝ հնարավո՞ր է՝ ՀՅԴ-ն առանձնանա «Հայաստան» դաշինքից և գործի որպես ինքնուրույն միավոր, Խաչատրյանը պատասխանել է, որ նման քննարկում չկա։
Ճշտող հարցին՝ այսինքն բացառո՞ւմ է դա, արձագանքել է. «Իհարկե, չեմ բացառում, «Հայաստան» դաշինքը ստեղծվել էր խիստ որոշակի ժամանակահատվածի՝ 2021 թվականի ընտրությունների համար. դա նախընտրական դաշինք է եղել. հաջորդ ընտրություններին ինչ ասես կարող է լինել»։

«Չեմ բացառում, որ ՀՅԴ-ն «Հայաստան» դաշինքից անջատվի հաջորդ ընտրություններին». Արթուր Խաչատրյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր