ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+26 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Ես հիմա մտածում եմ՝ մենք Սյունիք, Արցախ, ընդհանրապես՝ երկիր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ». Աննա Գրիգորյան
12:06, 10.12.2022 | mamul.am
5137 | 2

«Ես հիմա մտածում եմ՝ մենք Սյունիք, Արցախ, ընդհանրապես՝ երկիր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ, որ մի հատ էլ խոսենք կուսակցության, հետագա ընտրությունների մասին: Այդ հարցերն ինձ չեն հուզում. ես ունեմ պատասխանատվություն և դա անում եմ: Թե վաղն ինչ կլինի իմ անձնական կյանքում, ինձ առանձնապես չի հետաքրքրում»,- 168 TV-ի եթերում ասել է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե իր քաղաքական հետագձի վրա ինչպե՞ս կանդրադառնա հանգամանքը, որ նա 2018-ին «Իմ քայլում» էր, 2021-ին՝ «Վերածնվող Հայաստանում» և հնարավո՞ր է անդամակցի այլ կուսակցության:

Խոսելով Սյունիքում տիրող իրավիճակի մասին՝ պատգամավորն ասել է, որ ռազմավարական նշանակության բոլոր բարձունքները գտնվում են ադրբեջանական վերահսկողության ներքո:

«Ես հիմա մտածում եմ՝ մենք Սյունիք, Արցախ, ընդհանրապես՝ երկիր ունենալո՞ւ ենք, թե՞ ոչ». Աննա Գրիգորյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր