ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+9 °C, +9 °C ... +26 °C Վաղը`+25 °C
Հայոց առաջին կին երաժիշտը, երաժշտության առաջին ուսուցչուհին և առաջին կին մանկավարժը՝ Սահակադուխտ
23:04, 25.12.2022 | mamul.am
6262 | 0

8-րդ դարում հայ հոգևոր երգարվեստի պատմության մեջ մի բացառիկ իրողություն է արձանագրել հայ պատմագրությունը կին շարականագիր, բանաստեղծ, մանկավարժ Սահակադուխտի մասին։ Ըստ առկա պատմական տվյալների, Սահակադուխտը ծնունդով Դվինից էր, Դվինի կաթողիկոսարանի ավագ երեց Սահակի դուստրը և 8-րդ դարում նշանավոր դեմքերից մեկի՝ Ստեփանոս Սյունեցու քույրը։ Պատմիչ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ Սահակադուխտը դեռ մանուկ հասակից ընդունել է կուսության ուխտ և հեռանալով Դվինից՝ հաստատվել և ճգնել է Գառնիի կիրճի քարայրներից մեկում։ Սահակադուխտը աչքի էր ընկնում բանաստեղծական և երաժշտական ձիրքով, նա բազմաթիվ շարականների և բանաստեղծությունների հեղինակ է։ Սահակադուխտը նաև մանկավարժությամբ է զբաղվել, հայտնի է, որ քարայրում ճգնելու ժամանակ նա ուսուցանում էր երեխաներին՝ փակ վարագույրի հետևից։ Ըստ վկայության՝ խումբ-խումբ տղաներ ու աղջիկներ էին գնում Սահակադուխտի մոտ՝ Գառնիի ձոր, երգ ու երաժշտություն սովորելու:

Գրել է Ծննդյան և Վերափոխման բազմաթիվ մեղեդիներ և կցուրդներ, որոնցից է «Սրբուհի Մարիամ» երգը (աքրոստիքոս է, տների առաջին տառերով հոդվում է բանաստեղծուհու անունը)։
Ավանդության համաձայն՝ Սահակադուխտը մինչև կանքի վերջ ապրել է քարայրում և այնտեղ էլ մահացել է ու թաղվել։

Սահակադուխտի քարայրը
Այսօր Սահակադուխտի քարայրի հատակն ամբողջովին պատերից թափված քարերով է ծածկված, այնպես որ, ոչ մի տապանաքար չի երևում տարածքում, իսկ մուտքի մոտ կա պարսպանման մի շինություն։
Սահակադուխտի քարայրը

Քարայրից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Գառնիի կիրճ և տաճար։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր