ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +14 °C ... +26 °C Վաղը`+25 °C
«Եռաբլուրում ամփոփված հազարավոր հայորդիների աճյուններից է հառնելու Հայի տաճարը». Աշոտյան
16:36, 31.12.2022 | mamul.am
1921 | 0

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հոգնել եմ խոսքերից։ Դառնություն է։
Հրեշավորը 2020-ից այս կողմ ընկած տարիները չեն։
Հրեշավոր են այն մարդիկ, որ արյունահոսող վերքերով պատեցին Հայոց պետությունների մարմինը, խամրեցրեցին հայի աչքերի փայլը, հանգցրեցին հազարավոր օջախների լույսը։
Կուչ եկած կյանքը Հայի համար չէ։
Ազգիս արժանապատվության սեղմված զսպանակը կամ վերջնականապես կոտրվելու է կամ նորից ուղղվի եւ շառաչյուն սիլայով զարկի ներքին եւ արտաքին թշնամիների ճակատին։
Եռաբլուրը եւ Հայաստանի ու Արցախի ճմրթված տարածքում բեկորների պես սփռված նրա «մասնաճյուղերն» են մեր ցավի կոնցենտրատը ու … ապագայի միակ էներգակայանը։
Այդտեղ ամփոփված հազարավոր հայորդիների աճյուններից է հառնելու Հայի տաճարը։
Այնտեղ, ողբերգությունից կարծրացած հողի վրա թափվող արցունքների բյուրեղներն են լինելու Հայի հետագա գոյության Աղը»։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր