ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+20 °C, +13 °C ... +25 °C Վաղը`+24 °C
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր»
13:36, 01.01.2023 | mamul.am
2535 | 1

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն եպիսկոպոսաց դասի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու հայրենիքի անկախության և պաշտպանության համար իրենց կյանքն ընծայաբերած հայորդիների հիշատակին:
Հոգևոր դասը Վեհափառի առաջնորդությամբ աղոթք են բարձրացրել առ Աստված նահատակ քաջորդիների հոգիների խաղաղության համար:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր