ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+19 °C, +16 °C ... +28 °C Վաղը`+28 °C
ԱՄՆ-ում առաջին անգամ մահապատժի են ենթարկել տրանսգենդերի
22:12, 04.01.2023 | mamul.am
14852 | 0

ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ տրանսգենդերի են մահապատժի ենթարկել, 49-ամյա Էմբեր ՄաքԼաֆլինին մահացու ներարկում են արել, հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ 2003 թվականին՝ նախքան տրանսգենդերային անցումը, ՄաքԼաֆլինը բռնաբարել և սպանել է իր նախկին ընկերուհուն, ինչի համար 2006 թվականին դատապարտվել է մահապատժի։ Մի քանի տարի բանտում անցկացնելուց հետո տղամարդը հայտարարել է սեռափոխության մասին։

Ակտիվիստները և մի քանի սենատորներ ներում են խնդրել ՄակԼաֆլինի համար, սակայն Միսսուրիի նահանգապետը մերժել է խնդրանքը։ ՄաքԼաֆլինի պաշտպան Լարի Քոմփն իր հերթին նշել է, որ Էմբերը դատական ​​փաստաթղթերում նշված է որպես Սքոթ ՄաքԼաֆլին և մինչ մահապատիժը պահվել է տղամարդկանց ուղղիչ հաստատությունում:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր