ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+14 °C, +3 °C ... +14 °C Վաղը`+16 °C
Հայտնի ռուս դերասանն ու նրա կինը հեռացվել են՝ հակապատերազմական տրամադրվածության համար
21:24, 14.01.2023 | mamul.am
5972 | 0

Ռուսաստանի ժողովրդական արտիստ Դմիտրի Նազարովն ու նրա կինը՝ ՌԴ վաստակավոր արտիստ Օլգա Վասիլևան, հեռացվել են Մոսկվայի՝ Չոխեվի անվան գեղարվեստական ​​թատրոնից, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։

Թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով փոխտնօրեն Վադիմ Վերնիկը հայտնել է, որ Նազարովը զրույց է ունեցել թատրոնի գեղարվեստական ​​ղեկավար Կոնստանտին Խաբենսկու հետ, որի արդյունքում արտիստներին աշխատանքից ազատելու որոշում է կայացվել։ Այլ մանրամասներ նա չի հայտնել։ Ռուսական լրատվամիջոցները գրում են, որ Նազարովը հեռացվել է ուկրաինական պատերազմի մասին հրապարակային հայտարարությունների, ինչպես նաև «հակառուսական տրամադրությունների» պատճառով։

Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո դերասանը մեկ անգամ չէ, որ քննադատել է պատերազմը. նա բանաստեղծություններ և երգեր է հրապարակել YouTube-ի իր ալիքում, որտեղ քննադատում է Ռուսաստանի գործողությունները Ուկրաինայում և Ռուսաստանի իշխանություններին։

Դմիտրի Նազարովը՝ ռուս ամենահայտնի դերասաններից մեկը, խաղացել է ավելի քան 40 դեր ֆիլմերում և հեռուստաշոուներում։

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր