ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+12 °C, +12 °C ... +27 °C Վաղը`+28 °C
Նեպալի ավիավթարից զոհվել են ինքնաթիռում եղած բոլոր 72 մարդիկ
18:42, 15.01.2023 | mamul.am
8526 | 0

Yeti Airlines-ի ներկայացուցիչ Պեմբա Շերպան հայտնել է, որ Պոխարայում ավիավթարի հետևանքով զոհվել են ինքնաթիռում գտնվող բոլոր 72 մարդիկ:
Ավելի վաղ արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել էին, որ փլատակների տակ հայտնաբերել են Նեպալի երկու ողջ մնացած քաղաքացիների։

Հայտնի է նաև, որ ինքնաթիռում գտնվել է Ռուսաստանի չորս քաղաքացի։ Նեպալում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ նրանք բոլորը մահացել են։ Զոհվածների հարազատները կստանան անհրաժեշտ օգնություն։

Ինքնաթիռի կործանման պատճառը կարող էր լինել տեխնիկական անսարքությունը, հայտնում է MyRepublica տեղական հրատարակությունը՝ վկայակոչելով Քաղաքացիական ավիացիայի վարչության ներկայացուցչին։
«Եղանակի հետ կապված խնդիրներ չեն եղել, նախնական տեղեկություն է ստացվել, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական պատճառներով: Տեղեկություն է ստացվել, որ ինքնաթիռում բոց է նկատվել, երբ այն դեռ օդում է եղել»,- ասել է Գյանենդրա Բհուլը:

Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր