ՄԱՄՈՒԼ.ամ
Hay / Հայ | Рус | Eng | Tür
USD 402.56, EUR 440.64, RUB 4.58, GBP 505.01
+5 °C, +5 °C ... +16 °C Վաղը`+19 °C
«Մեր կաթողիկոսը գիտի՞, որ երեկ Հռոմի պապն Ալիևի հիմնադրամի հետ է հանդիպել». Սոսի Թաթիկյան
20:48, 15.01.2023 | mamul.am
5069 | 4

Հանրային կառավարման մասնագետ Սոսի Թաթիկյանը գրել է. «Իսկ մեր կաթողիկոսը գիտի՞, որ երեկ Հռոմի պապը Ալիևի հիմնադրամի հետ հանդիպել և մշակութային ժառանգության ու հուշարձանների պահպանության վերաբերյալ համատեղ համագործակցության մասին նրանց կողմից խիստ PR-վող զրույց է ունեցել։ Իսկ նա Հռոմի պապին դիմե՞լ է մեր մշակութային ժառանգության ոչնչացման հարցով։ Կամ միջանցքի ապաշրջափակման։ Ի միջի այլոց, հենց այդ հիմնադրամն է ֆինանսավորում կեղծ էկոակտիվիստներին։
Աֆրիկայում ու Արևելյան Թիմորում տեսել եմ, թե հոգևորականները ինչ մեծ դեր էին խաղում հոգևոր դիվանագիտության և խաղաղաշինության մեջ։ Նույն Հռոմի սույն պապը միջէթնիկ ու միջկրոնական հակամարտության ամենաթեժ պահին եկավ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ լարվածություն թուլացնելու նպատակով, որը բարեհաջող ազդեցություն ունեցավ։
Իսկ ի՞նչ են անում մեր հոգևոր հայրերն այդ ուղղությամբ։
Ի միջի այլոց, ես, համեստ հոնորարներով ապրող փորձագետս, որպես անհատ ձեռներեց հարկ եմ վճարում պետությանը, իսկ եկեղեցին՝ ոչ»։

Աղբյուրը` Սոսի Թաթիկյան
Կիսվի՛ր այս նյութով՝
դեպի վեր